Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ակնաբանություն

Կերատոկոնուսի բուժում cross-linking մեթոդով

Կերատոկոնուսի բուժում cross-linking մեթոդով

Կերատոկոնուսը բավականին տարածված հիվանդություն է մեր տարածաշրջանում և վաղ ախտորոշումը շատ կարևոր է այն կանխելու համար
Սկսած 2009 թ-ից՝ Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում՝  «Նորագույն ախտորոշիչ և լազերային» բաժանմունքում, բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանի գլխավորությամբ և անմիջական մասնակցությամբ կեռատոկոնուսի բուժումը իրականացվում է եղջերաթաղանթի կոլագենի քրոսլինքինգի (cross-linking) միջոցով: Արդյունքները ավելին են, քան անգամ սպասվում էր: Մեծամասնության դեպքերում հաջողվեց ոչ միայն կանխել հիվանդության զարգացումը և խուսափել եղջերաթաղանթի փոխպատվաստումից,այլ նաև զգալիորեն լավացնել տեսողությունը:

 Cross-linking-ը կատարելապես նոր մեթոդ է, որը թույլ է տալիս բարձրացնել եղջերաթաղանթի մեխանիկական ամրությունը:

 

Կերատոկոնուսի բուժում cross-linking մեթոդով Կերատոկոնուսի բուժում cross-linking մեթոդով Կերատոկոնուսի բուժում cross-linking մեթոդով

 

Այն ընդունված չափանիշներին համապատասխանող անվտանգ ընթացակարգ է, որը կարելի է կիրառել հիվանդության միայն սկզբնական փուլում: Հատուկ մշակված լազերային ճառագայթումը հնարավորություն է ընձեռում դանդաղեցնել, երբեմն նույնիսկ դադարեցնել կերատոկոնուս հիվանդության զարգացումը և խուսափել եղջրաթաղանթի փոխպատվաստումից:
Միջամտության արդյունքում ամրանում է եղջրաթաղանթը, ինչը դանդաղեցնում է կենտրոնում  դրա հետագա բարակացումը ու կորացումը: Այսպիսով կանգ է առնում կերատոկոնուսի զարգացումը և աչքի բեկումը մնում է կայուն:

 

Այսօր արդեն բազմաթիվ հիվանդներ ամբողջ աշխարհում օգտվել են քրոսլինքինգի մեթոդից: 5 տարիների ընթացքում  կատարված դիտարկումների արդյունքները ապացուցում են տեսողության զգալի աճ ավելի քան 85% դեպքերում: Բուժումից 6 ամիս անց 80% հիվանդների մոտ նվազում է աստիգմատիզմը, 92%-ի մոտ հաջողվել է կայունացնել հիվանդության ընթացքը և խուսափել եղջրաթաղանթի փոխպատվաստումից:

 

Մանրամասն տեղեկությունների և հերթագրման համար զանգահարել +374 10 35-49-81+374 10 35-49-81
www.eyecenter.am

Սկզբնաղբյուր. Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ